A
A
ՄԱԿ-ի միջուկային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսիի ելույթը ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄԱԳԱՏԷ-ն դեռևս չի կարող գնահատել ԱՄՆ-ի կողմից Ֆորդոյին հասցված վնասը և պատրաստ է անհապաղ միջուկային տեսուչներ ուղարկել Իրան։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում տեսակապի միջոցով հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
Նա ասել է, որ պատրաստ է անհապաղ գնալ դեպքի վայր և բանակցել բոլորի հետ՝ միջուկային օբյեկտները պաշտպանելու և միջուկային տեխնոլոգիաների հետագա խաղաղ օգտագործման համար՝ համաձայն գործակալության մանդատին։
«Մենք դեռ հնարավորություն ունենք վերադառնալու դիվանագիտությանը, եթե չստացվի բռնությունն ու ավերածությունները կարող են հասնել անհավանական չափերի։ Իրանը, Իսրայելը և ամբողջ Մերձավոր Արևելքը խաղաղության կարիք ունեն, և կա դիվանագիտությամբ դրան հասնելու ճանապարհ, մենք պետք է նստենք բանակցությունների սեղանի շուրջ և թույլ տանք ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին ուսումնասիրել վնասի մասշտաբները», - ասել է նա։