Բացել լրահոսը Փակել լրահոսը
159347
A A
Սպորտ

Մ-17 ԵԱ․ Արեն Փիրուզյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին՝ 12:2

Սկոպյեում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արեն Փիրուզյանը 45 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտեց ադրբեջանցի մրցակցի հետ եւ առավելության հասավ 12:2 հաշվով։

60 կգ քաշային կարգում Ռազմիկ Ոսկանյանը 6:4 հաշվով հաղթեց ռուսաստանցի մրցակցին եւ նույնպես դարձավ բրոնզե մեդալակիր։