Բացել լրահոսը Փակել լրահոսը
Զվարթնոց օդանավակայան
A A
Քաղաքականություն

Երևանից չեղարկվել են մի շարք չվերթեր դեպի Թել Ավիվ, նաև Դուբայ, Աբու Դաբի

Իրան-Իսրայել աճող հակամարտության պատճառով Միացյալ Արաբական Էմիրությունները չեղարկել և հետաձգել է մի շարք չվերթեր կամ փոխել դրանց օդային երթուղիները։
 
Իսրայելի՝ Իրանին հասցված ավիահարվածներից հետո ստեղծված լարվածության ֆոնին չեղարկվել է «FlyOne» ավիաընկերության Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ չվերթը։
 
Իրան-Իսրայել աճող հակամարտության հետևանքով Միացյալ Արաբական Էմիրությունները չեղարկել, հետաձգել է մի շարք չվերթեր կամ փոխել օդային երթուղիները։
 
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքի համաձայն՝ այս պահին չեղարկված են «Fly Dubai» ավիաընկերության Դուբայ-Երևան-Դուբայ և «Wizz Air»-ի Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի չվերթերը, իսկ «Armenia Airways»-ի Թեհրան-Երևան-Թեհրան չվերթը հետաձգված է։
«Այս պահի դրությամբ անժամկետ չեղարկված են Երևանից դեպի Իրան, Իսրայել և Արաբական Միացյալ Էմիրություններ չվերթները»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
Կոմիտեից հայտնել են, որ Մոսկվայից դեպի Էմիրություններ ուղևորվող 3 չվերթեր հարկադիր վայրէջք են կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։