Բացել լրահոսը Փակել լրահոսը
WZWH5qu9iqtIPENiXLL4tnnmpDHhb7dgyrlAN8MG
A A
Քաղաքականություն

Մարիա Զախարովան արձագանքել է Ադրբեջան-ՆԱՏՕ ակտիվացող համագործակցությանը

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Ադրբեջան-ՆԱՏՕ ակտիվացող համագործակցությանը վերաբերող հարցին, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասի անվտանգության համար ոչ մի լավ բան չի բերում։ 

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ մանրամասնելով թեման՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ ՆԱՏՕ-ի նպատակը տարածաշրջանն ապակայունացնելն է։ 

«Հույս ունենք, որ թե՛ Բաքվում, թե՛ Երևանում հասկանում են ինչպես մեր հիմնավոր անհանգստությունը, այնպես էլ ամբողջությամբ գնահատում են ռիսկերն  այդ համագործակցության խորացման հետևանքների մասին»,– ընդհանրացրել է Զախարովան։