Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Կարեն Դեմիրճյանի եւ Արա Հարությունյանի շարունակվող ընկերությունը (տեսանյութ)

Արժևորելով Կարեն Դեմիրճյանի և քանդակագործ Արա Հարությունյանի վաղեմի ընկերությունն ու մտերմությունը՝ Դեմիրճյան հիմնադրամը մի յուրահատուկ հուշ երեկո էր կազմակերպել իր հարկի տակ։

Հրավիրվել էին նրանց ժառանգները, հարազատները և ուղղակի նրանք, ովքեր մեկ անգամ ևս կուզենային առնչվել նրանց անցած ուղուն, թե Հարությունյանի մտքի անհատական, թե համատեղ ստեղծված նախագծերին։

Այդ նախագծերը իրականություն են դարձել՝ ստեղծելով մեր քաղաքի դեմքն ու դիմագիծը, բնավորություն ու շունչ տվել քաղաքամայր Երևանին, առանց որոնց այսօր դժվար է պատկերացնել ավելի քան կես դար ու ավելի առաջ ծնունդ առած կոթողներն ու արձանները, հուշարձաններն ու համալիրները…

Երեկոյի մասնակիցներն իրենց հիշողություններով, պատմություններով մի անգամ ևս կարևորեցին նրանց մարդկային, ստեղծագործական միտքն ու հայրենիքը շենացնելու, ստեղծելու արդյունքը։