Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-06-07_12-52-42
A A
Պաշտոնական

«Պատիվ ունեմ»-ը վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ է ներկայացնում․ նրանց թեկնածուն Մասիս համայնքի ղեկավարն է

«Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարությունը․

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը սույն թվականի հունիսի 7-ին կայացած նիստում միաձայն որոշեց «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ ներկայացնել՝ որպես թեկնածու առաջադրելով Մասիս համայնքի ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին։