Բացել լրահոսը Փակել լրահոսը
UNDP Armenia (14)
A A
Պաշտոնական

Ճապոնիայի աջակցությամբ երեք նոր ամբուլատորիա բացվեց Արարատի մարզում

Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգման ծրագրի նախաձեռնությամբ Արարատի մարզի Այնթապ, Ռանչպար և Տափերական բնակավայրերում պաշտոնապես բացվեցին երեք ամբողջությամբ վերանորոգված ու կահավորված ամբուլատորիաներ։

Նախաձեռնությունը նպատակ ունի բարելավել այն համայնքների առողջապահական ենթակառուցվածքները, որոնք հյուրընկալել են Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց։ Ամբուլատորիաները հասանելի են բոլորի համար, հագեցած են արևային էներգիայի համակարգերով և ներառական լուծումներով։

Բացմանը ներկա էին Հայաստանում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտական, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, մարզային և համայնքային ղեկավարներ։

Նախագծի արդյունքում ավելի քան 14,800 բնակիչ, ներառյալ 700 փախստական և 880 հաշմանդամություն ունեցող անձ, հնարավորություն կունենան օգտվելու որակյալ առողջապահական ծառայություններից։ Հաջորդ փուլում նախատեսվում է վերանորոգել ևս յոթ ամբուլատորիա։