Բացել լրահոսը Փակել լրահոսը
502586831_675409285457899_4313349280589558679_n
A A
Պաշտոնական

Նոր հերթագրման համակարգ՝ վարորդական ծառայությունների համար

ՆԳՆ-ից տեղեկացնում են․

Հարգելի՛ քաղաքացիներ,

Մատուցվող հանրային ծառայությունների սպասարկման որակը բարելավելու, ինչպես նաև հերթերը կանոնակարգելու նպատակով հաշվառման-քննական ծառայությունների համակարգը ենթարկվել է փոփոխությունների։ Ներդրված հիբրիդային նոր համակարգը թույլ կտա սպասարկվել թե՛ տեղում՝ կենդանի հերթի ձևաչափով, թե՛ նախապես՝ օր ու ժամ ամրագրելով։

Նշենք նաև, որ այսօրվանից վերագործարկվել է roadpolice.am կայքը։

Այսուհետ քաղաքացիները հնարավորություն կունենան ամրագրել հերթագրում վարորդական վկայականի որակավորման քննությունների և տրանսպորտային միջոցների հաշվառման գործողությունների մասով ինչպես EarlyOne մոբայլ հավելվածի, այնպես էլ կայքի միջոցով։

Համակարգը նոր է՝ փորձարարական գործարկման փուլում, և հետևողականորեն կատարելագործվելու է։

Ցանկացած խնդրի դեպքում կարող եք տեղեկացնել՝ զանգահարելով 060 838302 հեռախոսահամարով։