A
A
Փաշինյանի վարքի վերաբերյալ Արա Զոհրաբյանը բողոք է ներկայացրել Կոռուպցիայի հանձնաժողով
Աջակցիր «Ա1+»-ինԱրա Զոհրաբյանը բողոք է ներկայացրել Փաշինյանի վարքի վերաբերյալ՝ անդրադառնալով հոգևորականների հանդեպ խտրական վերաբերմունքին
Հայաստանի փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը բողոք է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքը գնահատելու պահանջով։ Նա նշում է, որ Փաշինյանն իր անզուսպ բառապաշարով և խտրական վերաբերմունքով ոտնձգություն է կատարում բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ՝ մասնավորապես Ամենայն հայոց կաթողիկոսի և Միքայել եպիսկոպոս Աջապահյանի։
Զոհրաբյանն ընդգծում է նաև, որ նման վարքը հակասում է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված նորմերին և խախտում է Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։