A
A
Իրանը պատրաստվում է մերժել Վաշինգտոնի առաջարկները․ Reuters
Աջակցիր «Ա1+»-ին«Իրանը պատրաստվում է մերժել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկները», - Reuters գործակալությանն է փոխանցել իրանցի բարձրաստիճան դիվանագետներից մեկը:
Դիվանագետի խոսքով՝ ամերիկյան առաջարկների այն փաթեթը, որ Իրանը ստացել է շաբաթ օրը Օմանի ԱԳ նախարարի միջոցով, «չի լուծում այն խնդիրները, որոնք կարևոր են Թեհրանի համար, իսկ Վաշինգտոնի մոտեցումները թողնում է անփոփոխ»:
«Իրանի պատասխանը բացասական է լինելու, ինչը կարող է դիտարկվել որպես ամերիկյան առաջարկների մերժում», - ասել է իրանցի դիվանագետը, ով հրաժարվել է հրապարակել իր անունը։