A
A
43-ամյա իջևանցու տանը հայտնաբերվել է թմրաբույսերի լաբորատորիա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Իջևան քաղաքի բնակիչ 43-ամյա տղամարդը առանձնատանն ունի հատուկ պայմաններում պատրաստված լաբորատորիա, որտեղ աճեցնում է կանեփ, ինչպես նաև պահում է մարիխուանա տեսակի թմրանյութ։
Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ իջևանցի տղամարդու տանը հայտնաբերվել է արհեստական լուսային և հովացման համակարգերով պատրաստված լաբորատորիա, որտեղ պլաստմասե տարաների մեջ աճեցրել էր կանեփի բույսեր: Հայտնաբերվել է նաև մարիխուանա տեսակի թմրանյութ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: