Բացել լրահոսը Փակել լրահոսը
57427760_0_0_3072_2048_1440x900_80_0_1_e47c39c77eee8ab56c6ad682a9e4eec8.jpg
A A
Հասարակություն

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ 7 տուժածներն էլ երեխաներ են

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որի հետևանքով 7 երեխա է տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
 
կայքի` ժամը 17։30-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mitsubishi» ավտոմեքենան բախվել է շինության պատին։
Վթարի հետևանքով 7 անչափահասներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
 
Նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդների և վիրավորների ինքնությունը պարզվում է։