Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես Տեսանյութեր

Արծվանիկում խմելու ջրի խնդիրը կլուծվի ռոյալթիների հաշվին (տեսանյութ)

Արծվանիկ բնակավայրի հիմնական՝ 9000 մետր երկարությամբ ջրագիծը և 30000 մետր ներքին ցանցը կառուցվում է տարածաշրջանում գործող հանքարդյունաբերական ընկերությունների վճարած ռոյալթիի մասհանման միջոցներով։

Ռոյալթին վճարում են հանքարդյունաբերական ձեռնարկությունները բնօգտագործման դիմաց։

2025 թվականին, ռոյալթիի մասհանման միջոցներով, Կապան համայնքում կկառուցվի 800 մլն դրամ արժողությամբ մեքենասարքավորումների տեխնոպարկ։