A
A
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետի հետ
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետի Ֆիլիպ Իվանովիչի հետ։ Հանդիպումը կայացել է «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակներում։
Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Ֆիլիպ Իվանովիչին «Երևանյան երկխոսություն» ֆորումին մասնակցելու հրավերն ընդունելու համար՝ ընդգծելով, որ ակտիվ փոխայցելությունները վկայում են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև ակտիվ քաղաքական երկխոսության և համագործակցությունն ընդլայնելու մեծ պատրաստակամության մասին։