Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցը» հաղթեց առաջատարին

Սպորտ
2b879b174c523eef0052be86dfb2568f

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 16-րդ տուրում Երեւանի «Բանանցը» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տարավ մրցաշարի առաջատար «Ուլիսի» նկատմամբ` 2:1:

Խաղի հաշիվը 59-րդ րոպեին 11 մ հարվածով բացեց հյուրերի լեգեոնական Գեորգի Կրասովսկին: «Բանանցից» աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Բրունո Կորեան, որը 78-րդ եւ 84-րդ րոպեներին երկու անգամ գրավեց «Ուլիսի» դարպասը եւ կարեւոր 3 միավոր պարգեւեց իր թիմին:

«Արարատ» - «Միկա» եւ «Փյունիկ» - «Գանձասար» հանդիպումներն ավարտվեցին միեւնույն հաշվով` 1:1: Իջեւանում կայացած «Շիրակ» - «Իմպուլս» խաղում հաղթանակ տարան դիլիջանցի ֆուտբոլիստները` 3:2:

Մրցաշարային աղյուսակ

Խ Մ

1. Ուլիս 16 30

2. Գանձասար 16 30

3. Փյունիկ 16 29

4. Միկա 16 22

5. Իմպուլս 16 22

6. Բանանց 16 18

7. Շիրակ 16 13

8. Արարատ 16 10

17-րդ տուր

6 օգոստոսի

«Միկա» - «Բանանց»

«Ուլիս» - «Փյունիկ»

«Գանձասար» - «Շիրակ»

7 օգոստոսի

«Իմպուլս» - «Արարատ»