Հայաստանը կհանդիպի Իտալիայի հետ
Այսօր Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցավ համաշխարհային ֆուտբոլի այս տարվա գլխավոր իրադարձություններից մեկը` 2014 թ աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը։
Հայաստանի հավաքականը հանդես կգա եվրոպական գոտու ընտրական B խմբում, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի եւ Մալթայի ընտրանիները։
Ընտրական մյուս խմբերն այսպիսի տեսք ունեն.
A խումբ` Խորվաթիա, Սերբիա, Բելգիա, Շոտլանդիա, Մակեդոնիա, Ուելս
C խումբ` Գերմանիա, Շվեդիա, Իռլանդիա, Ավստրիա, Ֆարերներ, Ղազախստան
D խումբ` Հոլանդիա, Թուրքիա, Հունգարիա, Ռումինիա, Էստոնիա, Անդորրա
E խումբ` Նորվեգիա, Սլովենիա, Շվեյցարիա, Ալբանիա, Կիպրոս, Իսլանդիա
F խումբ` Պորտուգալիա, Ռուսաստան, Իսրայել, Հս. Իռլանդիա, Ադրբեջան, Լյուքսեմբուրգ
G խումբ` Հունաստան, Սլովակիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Լիտվա, Լատվիա, Լիխտենշտայն
H խումբ` Անգլիա, Չեռնոգորիա, Ուկրաինա, Լեհաստան, Մոլդովա, Սան Մարինո
I խումբ` Իսպանիա, Ֆրանսիա, Բելառուս, Վրաստան, Ֆինլանդիա
Նշենք, որ աշխարհի առաջնության ընտրական փուլին Եվրոպայից կմասնակցեն 53 երկրների ազգային հավաքականներ։ 2014 թ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր միանգամից կնվաճեն ընտրական խմբերի հաղթողները։
Մնացած 4 ուղեգրերը կվիճարկեն խմբերում 2-րդ տեղերը զբաղեցրած 8 լավագույն թիմերը, որոնք կբաժանվեն զույգերի եւ երկուական անցումային հանդիպումներ կանցկացնեն։ Այդպիսով, 2014 թ Եվրոպայից Բրազիլիա կմեկնեն 13 հավաքականներ։
Նշենք, որ վիճակահանության արարողությանը ուղիղ եթերով հետեւել են մոտ 500 մլն հեռուստադիտողներ: