
A
A
Հաջիևը քննարկել է ՀՀ հետ կարգավորման գործընթացը ԵՄ ներկայացուցչի հետ
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) գլխավոր քարտուղար Բելեն Մարտինես Կարբոնելի հետ հանդիպմանը քննարկել է ՀՀ հետ կարգավորման գործընթացը, գրում է APA-ն։
Բելեն Մարտինես Կարբոնելն այս մասին տեղեկացրել է X սոցիալական ցանցում։
«Մենք քննարկել ենք Եվրոպական Միության և Ադրբեջանի միջև հարաբերությունները, ինչպես նաև ԵՄ-ի աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և վերջին զարգացումները տարածաշրջանում», – նշել է դիվանագետը։
Նա հավելել է, որ ԵՄ-ն հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և բարգավաճմանը։