A
A
Այսօր հանրապետության դպրոցներում հնչելու է վերջին զանգը
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր հանրապետության դպրոցներում հնչելու է վերջին զանգը: Շրջանավարտները հրաժեշտ են տալու իրենց հարազատ կրթօջախներին ու մուտք են գործելու մի նոր կյանք: Ավարտական դասարաններում կազմակերպված են «Վերջին դաս» միջոցառումները:
Այս տարի վերջին զանգը հնչելու է ավելի քան 1500 կրթական հաստատություններում։
Բոլոր այն դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական միջոցառումներ, կլինեն ոստիկանության ծառայողներ: Մարզերում՝ դպրոցներում ու հարակից տարածքներում, հասարակական կարգը կապահովեն պարեկային ծառայողները: