Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Աղասյանը 4-րդ տեղը գրավեց

Սպորտ
eb13a7b8e350fd3d5bfe630082c853c2

Հայաստանի պատանի աթլետ Լեւոն Աղասյանը Եվրոպայի երիտասարդական օլիմպիական ամառային 11-րդ փառատոնի եռացատկի մրցումներում գրավեց 4-րդ տեղը, չնայած ցույց տվեց այնպիսի արդյունք, ինչպես 2-3-րդ տեղերը զբաղեցրած մարզիկները:

Մեր մարզիկը 5-րդ փորձի ժամանակ ցատկեց 15. 49 մ, ճիշտ այնքան, որքան վրացի Լաշա Գուլեաուլին եւ ֆրանսիացի Ժան Նոել Կրետինոն: Նման դեպքերում մրցավարները հաշվի են առնում աթլետների ցույց տված երկրորդ արդյունքները: Ավաղ, Լեւոն Աղասյանն այդ ցուցանիշով (15,30) զիջեց իր մրցակիցներին եւ ի վերջո` զբաղեցրեց 4-րդ տեղը: