Բացել լրահոսը Փակել լրահոսը
499384915_711456701337681_5716405372530631953_n
A A
Պաշտոնական

Քննչական կոմիտեի շենքից խոշոր գումարի հափշտակման դեպքով մեկ անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 446–րդ հոդվածի 2–րդ մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 254–րդ հոդվածի 3–րդ մասի 2–րդ և 4–րդ կետերի հատկանիշներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության՝ Երևան քաղաքի Դեղատան 3 հասցեում գտնվող վարչական շենքից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ։
 
Քրեական վարույթով նախաքննության ընթացքում ձերբակալվել է մեկ անձ։
 
Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվել և իրականացվում են լայնածավալ օպերատիվ–հետախուզական և ապացուցողական գործողություններ։
Նախաքննությունը շարունակվում է։
 
Հիշեցնենք, որ այսօր լուրեր էին տարածվել, որ ՀՀ քննչական կոմիտեի չհրկիզվող պահարանից հափշտակել են այնտեղ եղած մոտ 700 հազար ԱՄՆ դոլարը.