Բացել լրահոսը Փակել լրահոսը
498281232_1077981904355161_3796748601168642283_n
A A
Պաշտոնական

Եղեգնաձորի համայնքային ոստիկանների տեղեկությունը հաստատվեց. կապանցու մոտ թմրանյութ կար

Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Կապանի բնակիչ 34-ամյա տղամարդն ապօրինի պահում և օգտագործում է թմրամիջոցներ: Օպերատիվ տվյալն իրացվեց մարզի պարեկների աջակցությամբ: Մայիսի 15-ին՝ ժամը 20.05-ին, երբ 34-ամյա կապանցին ընկերոջ վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով գտնվում էր Գետափ գյուղի մոտակայքում։ Նա ձերբակալվեց, իսկ մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք:
 
Կապանցու խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված։ Նա հայտնեց, որ դա թմրամիջոց է:
 
Կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են: