Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսները խուսափում են Հայաստանից

Սպորտ
c1768e991af73135521ce748d187c09c

Եվրոպական երկրների ֆուտբոլային ֆեդերացիաները անհամբերությամբ են սպասում հուլիսի 30-ին, քանի որ այդ օրը Բրազիլիայի նախկին մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյում տեղի է ունենալու աշխարհի 2014 թ առաջնության վիճակահանության արարողությունը եւ հայտնի են դառնալու ընտրական փուլի մրցակիցները:

Հարկ է նշել, որ ՖԻՖԱ-ն թիմերին նախապես բաժանել է 6 զամբյուղների միջեւ, որպեսզի խույս տա կույր վիճակահանությունից: Հայաստանի հավաքականը հայտնվել է 5-րդ զամբյուղում, որտեղ ընդգրկվել են նաեւ Ֆինլանդիայի, Էստոնիայի, Կիպրոսի, Մոլդովայի, Մակեդոնիայի, Ադրբեջանի եւ Ֆարերների ազգային թիմերը:

ՈՒԵՖԱ-ն ելնելով քաղաքական իրավիճակից, որոշում է կայացրել, որ նույն խմբում չեն կարող ընդգրկվել Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Վրաստանի ընտրանիները, երկրներ, որոնք ժամանակին մի երկրի կազմում էին մտնում:

Նշենք, որ Եվրոպայի 53 երկրները կբաժանվեն 9 խմբերի : 2014 թ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու իրավունք կստանան խմբերի հաղթողները, իսկ 2-րդ տեղերը գրաված 8 լավագույն հավաքականները այդ նպատակով կանցկացնեն անցումային խաղեր:

Ի դեպ, Ռուսաստանի մասնագետները չեն ցանկանում, որ 5-րդ զամբյուղից իրենց մրցակից բաժին հասնի Հայաստանի հավաքականը: Իսկ ահա Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լեոնիդ Բուրյակը իր երկրի ազգային թիմի համար ցանկալի մրցակիցներից է համարում հենց մեր ընտրանուն: