
A
A
Ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ
Աջակցիր «Ա1+»-ինՀակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում: Գործողություներն իրականացվում են Հասարակական կարգի պահպանության ծառայությունում:
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ քաղաքապետարանում ապացուցողական և այլ վարութային գործողություններն իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։