Տեսնում ենք, որ իշխանությունները միջամտում են քաղաքական հնչեղություն ունեցող գործերին․ Ա․Ղազարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄԻԵԴ-ը կոմունիկացրել է միաժամանակ մի քանի գործ՝ դատավորների իրավունքների խախտումների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանից ստացած մի շարք գործեր կոմունիկացրել է՝ անկախ այն հանգամանքից, թե երբ են դրանք ներկայացվել՝ երկու տարի առաջ, թե ընդամենը երկու ամիս առաջ։
Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ «Ա1+»-ին տված հարցազրույցում այս մասին ասաց իրավապաշտպան Արա Ղազարյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ ՄԻԵԴ-ը արագ ընթացք է տվել շուրջ տասնյակ հայ դատավորների կողմից ներկայացված դիմումներին։
Դատավորները վիճարկում են Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) որոշումները, որոնց հիմքով դադարեցվել են նրանց լիազորությունները։
«Դատարանը ուշադիր մոնիտորինգ է արել, նկատել, որ գործերի հոսքը դադարել է, իսկ ԲԴԽ-ն փոխել է իր գործելակերպը։ Այժմ չենք տեսնում նախկին ագրեսիվ հայտարարություններն ու կարգապահական վարույթների առատությունը։ Ապրիլի 23-ին ՄԻԵԴ-ը մեկ օրում հաղորդակցեց բոլոր հավաքված գործերը կառավարության հետ։ Դա շատ հազվադեպ քայլ է դատարանի կողմից», — ասաց Ղազարյանը։
Հարցազրույցն անցկացվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված կոնսորցիումի կողմից, որի անդամներն են Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն