A
A
Ո՞րն է պայթյունի ու հրդեհի պատճառը. մանրամասնում է ՆԳՆ-ն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի Սիլվա Կապուտիկյան փողոցում մայիսի 19-ին տեղի ունեցած պատահարի հետևանքով դեպքի վայր են մեկնել ոստիկանական փրկարար ծառայության ուժեր, նաև՝ 4 մարտական հաշվարկ և իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բետոնախառնիչը հետընթացով բախվել է ճամփեզրի աջ հատվածում տեղակայված գազատար խողովակի սյանը, բռնկվել է հրդեհ։
Այս մասին հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարի խոսնակի տեղակալ Մարտուն Սիմոնյանը։ Նա հավելեց՝ հնչել է պայթյուն, հարևանությամբ կայանված երեք մարդատար տրանսպորտային միջոցներն ամբողջությամբ այրվել են։ Բետոնախառնիչը կողաշրջվել է և ևս այրվել է։
«Վարորդին հաջողվել է դուրս գալ մեքենայից ու մարմնական վնասներ չստանալ։ Այս պահին նախնական տվյալներով՝ պատահարի հետևանքը միայն նյութական է։ 16։50-ին հրդեհը մարվել է։ Հանգամանքները պարզվում են։ Հարկ եղած դեպքում լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվեն»,-նշեց Սիմոնյանը։