
Վաղարշապատի համայնքապետը պաշտոնապես հրաժեշտ է տվել աշխատակազմին
Աջակցիր «Ա1+»-ինՎաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանն այսօր հրաժեշտ է տվել աշխատակազմին:
Ըստ համայնքապետարանի հաղորդագրության՝ 7 տարի համայնքը ղեկավարած Գսպարյանը «շնորհակալություն է հայտնել աշխտակազմին համագործակցության, ներդրած ջանքերի համար, հորդորել ամեն աշխատանքային օրը նվիրել համայնքի զարգացման տեսլականը կյանքի կոչելուն ուղղված քայլերին»:
Նրա անվան շուրջ վերջին ամիսներին հրապարակային ուշադրություն է ձևավորվել՝ կապված Էջմիածնի բենզալցակայաններից մեկում տեղի ունեցած սպանության դեպքի հետ, որը, ըստ մի շարք լրատվամիջոցների, կապվում էր քաղաքապետի ամուսնու ընտանիքի հետ։ Հանրային խոսակցությունների թեմա էր դարձել նաև Գասպարյանի պաշտոնավարման հարցը։ Տեղեկություններ էին շրջանառվում, որ իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստում քննարկվել է այդ հարցը։ Արտահերթ ընտրությունների օրն առայժմ հայտնի չէ։ Ըստ Տեղական ինքնակառավարման մասին օրենքի՝ վարչապետը կարող է նշանակել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար մինչև ընտրությունների անցկացումը։