«Ինչո՞ւ է նախագահն ասում «ոչ»․18 դատապարտյալի ներման խնդրագիր մերժվել է». ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 15-ին, ժամը 13:30-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում` «Ինչո՞ւ է նախագահն ասում «ոչ»․18 դատապարտյալի ներման խնդրագիր մերժվել է» թեմայով։ Բանախոսներ՝ Ժաննա Ալեքսանյան՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի ղեկավար Նինա Կարապետյանց՝ «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավար Անի Չատինյան՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավական բաժնի համակարգող 18 դատապարտյալ ներման խնդրագիր է ներկայացրել Հանրապետության նախագահին։ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել ու մերժել բոլոր խնդրագրերը։ ՀՀ արդարադատության նախարարությունը ներման խնդրագրերի մասին Հանրապետության նախագահի հրամանագրից քաղվածքները տեղադրել է նախարարության պաշտոնական կայքէջում։ Որքանո՞վ է գործում ներման ինստիտուտը Հայաստանում։ 2020-ին ընդունվեց «Ներման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը՝ համաձայն որի առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված անձի կողմից ներման խնդրագիր ներկայացնելու դեպքում ծանուցվում է տուժողը կամ նրա իրավահաջորդը։