A
A
Ուկրաինայի հարցով բանակցությունները կմեկնարկեն 11:00-ին
Աջակցիր «Ա1+»-ինՍտամբուլում մեկնարկում են Ուկրաինայի պատերազմի շուրջ բանակցությունները
Այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 11:00-ին, Ստամբուլի Դոլմաբահչեի պալատում մեկնարկում են Ուկրաինայի շուրջ բանակցությունները։ Ռուսաստանի պատվիրակությունն արդեն ժամանել է Թուրքիա։
Պուտինը բանակցություններին չի մասնակցում։ Նրա փոխարեն պատվիրակության կազմում ընդգրկված են պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին և Գլխավոր հետախուզական վարչության տնօրեն Իգոր Կոստյուկովը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն արձագանքել է Պուտինի բացակայությանը՝ նշելով, որ դա հստակ ազդանշան է այն մասին, որ նա իրականում խաղաղությամբ հետաքրքրված չէ։