Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը` Եվրոպայի առաջնության մասնակից

Սպորտ
ed6ae22a5d7f0901680ab18c3b58fbdb

Հայաստանի մինչեւ 16 տարեկան բասկետբոլիստների հավաքականն այսօր առաջին հանդիպումը կանցկացնի Եվրոպայի պատանեկան առաջնության Բ դիվիզիոնի մրցաշարում, որը տեղի կունենա Մակեդոնիայի Ստրումիցա քաղաքում հուլիսի 28-ից մինչեւ օգոստոսի 7-ը:

Ինչպես տեղեկացնում է Եվրոպայի բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը, այս տարի, ի տարբերություն 2010 թվականի, մրցումներին մասնակցում են 23 երկրների հավաքականներ, որոնք վիճակահանությամբ բաժանվել են 4 խմբերի:

Հայաստանի ընտրանին ընդգրկվել է C խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Հունգարիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Սլովակիայի եւ Իռլանդիայի այդ տարիքային հավաքականները։ Այսօր մեր պատանի բասկետբոլիստները կհանդիպեն Հունգարիայի հետ։

Մրցակարգով խմբերում առաջին երկու տեղերը գրաված թիմերը ձեւավորելու են կիսաեզրափակիչ երկու խմբեր, որոնց հաղթողները եւ 2-րդ տեղերը գրաված թիմերը արդեն օլիմպիական մրցակարգով կպայքարեն Ա դիվիզիոնի երկու ուղեգրերի համար:

Մեր պատանեկան հավաքականը եվրոպական ընտրարշավին պատրաստվելու համար վերջերս ուսումնամարզական հավաք եւ ստուգողական հանդիպումներ են անցկացրել Խորվաթիայում:

Հայաստանի պատանեկան հավաքականի կազմն այսպիսի տեսք ունի.
Անդրեյ Գրաչեւ, Դմիտրի Կարմակշիխ, Անդրեյ Կոնստանտինով, Արկադի Մկրտչյան, Մհեր Պետրոսյան, Միխայել Պողոսյան, Սերգեյ Պողոսյան, Սերգեյ Պոլուխին, Վլադիմիր Ռադիվոեւիչ, Ռոման Սայադյան, Արտյոմ Թավալաքյան, Կիրիլ Զախարչուկ:

Հավելենք, որ նրանցից միայն Մհեր Պետրոսյանն է Հայաստանից: