Պուտինը Ստամբուլ չի մեկնի. Ռուսաստանի պատվիրակությունը կղեկավարի Մեդինսկին
Աջակցիր «Ա1+»-ինԿրեմլը հայտնել է, որ մայիսի 15-ին Ստամբուլում նախատեսվող բանակցություններին Ռուսաստանի պատվիրակությունը կղեկավարի նախագահի օգնական և Գրողների միության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։
Այսպիսով, Կրեմլը փաստացի մերժել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկը՝ Ստամբուլում անձամբ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Ռուսական պատվիրակության կազմը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում․
-
Վլադիմիր Մեդինսկի – պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական
-
Միխայիլ Գալուզին – ԱԳ փոխնախարար
-
Իգոր Կոստյուկով – Զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ
-
Ալեքսանդր Ֆոմին – Պաշտպանության փոխնախարար
-
Եւս չորս փորձագետներ՝ ՊՆ, ԱԳՆ և նախագահի վարչակազմից
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Ստամբուլում պատրաստ է հանդիպել միայն Պուտինի հետ։ Նա նշել էր, որ Ուկրաինան բաց է տարբեր ձևաչափերի համար, բայց մանրամասներ չէր ներկայացրել։