Երևանի քաղաքապետարանն արձագանքել է Արթուր Չախոյանի և Մեսրոպ Մանուկյանի հայտարարություններին թիվ 147 մանկապարտեզի վերաբերյալ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի թիվ 147 մանկապարտեզի հիմնանորոգման գործընթացում չարաշահումների վերաբերյալ տեղեկությունների կապակցությամբ դեռևս 2023 թվականին ՀՀ քննչական կոմիտեի կողմից հարուցվել է քրեական վարույթ։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով բլոգեր Արթուր Չախոյանի և Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանի կողմից հրապարակած տեղեկություններին վերոնշյալ մանկապարտեզի հիմնանորոգման գործընթացում ենթադրյալ չարաշահումների և կոռուպցիոն դրսևորումների մասին։
«Երևան քաղաքի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանի և բլոգեր Արթուր Չախոյանի կողմից այսօր հրապարակված թիվ 147 մանկապարտեզի հիմնանորոգման ենթադրյալ չարաշահումների և կոռուպցիայի վերաբերյալ տեղեկությունների կապակցությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ դեռևս 2023 թվականին ՀՀ քննչական կոմիտեի կողմից հարուցվել է քրեական վարույթ նշված մանկապարտեզի վերաբերյալ»,- գրել է Կոստանյանը։