Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սպասվում-են-եղանակային-փոփոխություններ-առանձին-վայրերում-հնարավոր-է-կարկուտ1
A A
Պաշտոնական

Մայիսի 14-15-ին՝ ամպրոպ, անձրև, կարկուտ. Հայաստանը ցիկլոնի ազդեցության տակ է

Մայիսի 14-15-ին Հայաստանը կշարունակի գտնվել ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում
 
Ինչպես և կանխատեսվել էր մայիսի 13-ին կեսօրից հետո դեպի երեկո հանրապետության մի շարք շրջաններում դիտվել են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ և կարկուտ։ Ուժեղ կարկտահարություններ են գրանցվել Արագածոտնի և Լոռու մարզի մի շարք համայնքներում, իսկ Արարատի մարզի Քաղցրաշեն, Նորաշեն, Վերին Արտաշատ գյուղերում զարգացել է գերհզոր ամպորպային ամպ որից 1 ժամնվա ընթացքում թափվել է մոտ ամսական նորմայի չափ անձրև, առաջացնելով ջրածածկումներ։
 
Մայիսի 14-15-ին Հայաստանը կշարունակի գտնվել ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։
 
Հանրապետության առանձին գոտիներում այդ թվում Երևանի առանձին մասերում անձրևները կլինեն հորդառատ։