Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb (13)
A A
Պաշտոնական

Ութ հեռախոս իր մոտ, 19-ը՝ տանը․ ապօրինի ձեռնարկատիրության կասկած՝ օդանավակայանում

Օպերատիվ-հետախուզական մանրակրկիտ միջոցառումներից հետո Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները մայիսի 12-ին` ժամը 18-ին, ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, հարկեր, տուրքեր չվճարելու հիմնավոր կասկածանքով ժամանման սրահում ձերբակալել ու բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ 23-ամյա երիտասարդի:

Ըստ տեղեկությունների` երիտասարդը ամիսներ շարունակ Երևան ժամանող անձանցից ստացել է թանկարժեք բջջային հեռախոսներ:

Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ութ բջջային հեռախոս և լիցքավորման 10 սարք: Հետագա միջոցառումների արդյունքում էլ նրա մերձավոր ազգականը ներկայացրել է ևս 19 բջջային հեռախոս, որոնք նույնպես երիտասարդին փոխանցել են ժամանած ուղևորները:
Դեպքի առթիվ ոստիկանությունում կազմված փաստաթղթերը ներկայացվել են «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: