Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր ձյուդոիստները նոր մեդալ չնվաճեցին

Սպորտ
a2e5d1d601a15b2d7c457059eec7eac1

Թուրքիայի Տրապիզոն քաղաքում ավարտին է մոտենում Եվրոպայի երիտասարդական օլիմպիական ամառային 11-րդ փառատոնը:

Ձյուդոի մրցումներում այսօր Հայաստանից մրցասպարեզ մտան 60 կգ քաշային Արսեն Ղազարյանը եւ 66 կգ քաշային Ալբերտ Մկրտչյանը:

Արսեն Ղազարյանը հիմնական մրցաշարում տարավ մեկ հաղթանակ եւ կրեց մեկ պարտություն: Քանի որ նրա մրցակիցը հասավ եզրափակիչ, մեր ձյուդոիստը 3-րդ տեղի համար պայքարելու իրավունք ստացավ: Արսեն Ղազարյանը հաղթանակներով սկսեց սփոփման մրցաշարը, սակայն կիսաեզրափակիչում պարտվեց ռուսաստանցի Օլեգ Սանինին եւ ավարտեց ելույթը:

Ալբերտ Մկրտչյանը նույնպես հաղթահարեց առաջին փուլի արգելքը, բայց 2-րդ մրցամարտում զիջեց Լիտվայի ներկայացուցիչ Ռեգիմանտաս Ռիբինասին եւ դուրս մնաց հետագա պայքարից:

Այսօր մրցասպարեզ կմտնեն նաեւ մեր երկու աթլետները: Սաթենիկ Հովհաննիսյանը հեռացատկի եզրափակիչ մրցումներում կփորձի մեդալ նվաճել, իսկ ահա Դիանա Խուբեսերյանը 200 մ վազքում կպայքարի եզրափակիչ փուլի 8 ուղեգրերից մեկի համար:

Նշենք, որ Թուրքիայում Հայաստանն առայժմ նվաճել է մեկ բրոնզե մեդալ: Նման պատվի արժանացել է ձյուդոիստ Վահագն Հովհաննիսյանը: