Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերխիո Մարգարյանը կժամանի Բուխարեստ

Սպորտ
e3e4f4ec08ad69e563733465d0431ef3

Ֆուտբոլի ուրուգվահայ մասնագետ Սերխիո Մարգարյանը կմասնակցի Ռումինիայի ազգային նոր մարզադաշտի բացման արարողությանը: Այդ մասին տեղեկացնում են պերուական լրատվամիջոցները:

Բուխարեստում կառուցված նոր մարզադաշտի բացման արարողությունը տեղի է ունենալու օգոստոսի 10-ին: Այդ օրը Ռումինիայի հավաքականը ընկերական հանդիպում է անցկացնելու Պերուի հավաքականի հետ, որը 2010 թվականից գլխավորում է մեր հայրենակից Սերխիո Մարգարյանը:

Նշենք, որ այդ երկրի հավաքականը ներկայումս բարձր վարկանիշ ունի, քանի որ վերջերս բրոնզե մեդալ էր նվաճել Արգենտինայում կայացած Ամերիկայի գավաթի խաղարկությունում, իսկ թիմի հարձակվող Պաոլո Գերերոն 5 գոլով ճանաչվել էր մրցաշարի լավագույն ռմբարկու: