Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր 2 բռնցքամարտիկները մտել են կիսաեզրափակիչ

Սպորտ
d764311635384b15d25fc0bbe89c5d0a

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում մեդալների համար շարունակում են պայքարել մեր երկու մարզիկները:

Ինչպես տեղեկացնում է բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը, կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր են նվաճել Հայաստանի ներկայացուցիչներ Գոռ Ջեւելիկյանը (66 կգ քաշային կարգ) եւ Սերյոժա Հակոբյանը (80 կգ)։

Ի դեպ, ըստ մեր ունեցած տվյալների, Սերյոժա Հակոբյանի եւ ադրբեջանցի Մագոմեդալի Թաիրովի մենամարտի ավարտից հետո վերջինիս համակիրները անկարգություններ են հրահրել տրիբունայում` չցանկանալով համակերպվել պարտության մտքի հետ: Նրանց կարգի հրավիելու համար պահանջվել է ոստիկանների միջամտությունը:

Կիսաեզրափակիչում Սերյոժա Հակոբյանը կմրցի ռինգի տերերից մեկի` ղազախստանցի Դիդար Տոլեգենի հետ:

Առաջնությունում հաջող է հանդես գալիս նաեւ մեր հայրենակից, Ռուսաստանի հավաքականի անդամ Արտյոմ Մելքոնյանը (54 կգ): Նա նույնպես մտել է կիսաեզրափակիչ եւ նվազագույնը իր համար բրոնզե մեդալ է ապահովել: