
Վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից կորած 2-ամյա երեխայի որոնումները
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 7-ի վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։ Այդ մասին հայտնել են ՆԳՆ–ից, տեղեկացնում է 1Lurer.am-ը։
Փրկարար ծառայության և Ոստիկանության ներկայացուցիչները որոնումներն իրականցրել են թե՛ Մարմարիկ բնակավայրի ներսում ու հարակից տարածքներում, և թե՛ Մարմարիկ գետի երկայնքով, ինչպես նաև Աղբյուրակի ջրամբարում։
Մինչ այս պահը որոնողական աշխատանքներին ներգրավված է ավելի քանի 170 փրկարար, այդ թվում՝ ջրասուզակներ ու կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, ոստիկանության 150 ծառայող, Մարմարիկի բնակիչներ և կամավորներ։
Որոնողական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար կիրառվում են անօդաչու թռչող սարքեր, ջրափրկարարական նավակներ։
«Ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները։ Զրույցներ են տարվել ավելին քան 5 տասնյակ անձանց հետ, ստուգվել է մոտ 2 տասնյակ տրանսպորտային միջոց։ Որոնողական աշխատանքները շարունակվում են»,- տեղեկացրել էՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը: