A
A
Նարեկ Խաչատրյանը` աշխարհի չեմպիոն
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Բուխարեստում շարունակվող աշխարհի առաջնությունում երկրորդ ոսկե մեդալը նվաճեց:
55 կգ քաշային կարգում Նարեկ Խաչատրյանը հաղթելով իր բոլոր մրցակիցներին` դարձավ աշխարհի երիտասարդների չեմպիոն: Եզրափակիչ մարտում մեր ըմբիշը հաղթեց իրանցի Սաման Մորադ Աբդուլին՝ 0:5, 4:0, 0:0, 5:0:
Իսկ ահա 66 կգ քաշային Հայկ Արշակյանը, 84 կգ քաշային Գեւորգ Մանուկյանը եւ 120 կգ քաշային Վաչիկ Եղիազարյանը նախնական փուլերում զիջեցին իրենց մրցակիցներին եւ ժամանակից շուտ ավարտեցին ելույթները:
Հիշեցնենք, որ երեկ Բուխարեստում ոսկե մեդալ էր նվաճել 74 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը: