Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Երբ թաղապետարանը դառնում է մարտադաշտ. Նոր Նորքի ծեծկռտուքն ու դրա հետևանքները (տեսանյութ)

Մեդիա կենտրոնում քննարկում՝ «Երբ թաղապետարանը դառնում է մարտադաշտ. Նոր Նորքի ծեծկռտուքն ու դրա հետևանքները» թեմայով։ Բանախոսներ՝ Արթուր Սաքունց՝ իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Գրիգոր Երիցյան՝ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության նախկին ղեկավար Ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել աշխատակիցների, վարչական ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։

Ծեծկռտուքից հետո լրագրողների հետ զրույցում վարչական շրջանի ղեկավար Տեր–Մարգարյանն ասել է, որ իրեն պահել է այնպես, ինչպես կպահեր յուրաքանչյուր հայ տղամարդ։ Ծեծկռտուքից հետո ոստիկանները բերման են ենթարկել ակտիվիստ Չախոյանին։

Նրան ավելի ուշ ոստիկանության բաժնից հիվանդանոց են տեղափոխել՝ դեմքին տեսանելի կապտուկներով։ Իսկ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը միջադեպից հետո վարել է հանրային քննարկումը, որից հետո չնայած ոստիկանության սպայի կողմից միջադեպին ներգրավված բոլոր կողմերին ձերբակալելու վերաբերյալ տրված հրահանգին՝ Տեր-Մարգարյանը լքել է դեպքի վայրը՝ առանց լրագրողների հարցերին պատասխանելու: