Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Եվս մեկ մահ Երևանի շինհրապարակում․ ո՞վ է պատասխանատու. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Մայիսի 2-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Եվս մեկ մահ Երևանի շինհրապարակում․ ո՞վ է պատասխանատու» թեմայով։ Բանախոսներ՝ Վահագն Գրիգորյան՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Էլեն Մանասերյան՝ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում, որտեղ աշխատակիցն ընկել է 6-րդ հարկից և մահացել։ Սա լուրջ հարցեր է առաջացնում շինհրապարակներում կիրառվող անվտանգության միջոցների կամ դրանց բացակայության վերաբերյալ։ Ո՞վ է պատասխանատու շինհրապարակներում հաճախակի դարձած մահվան դեպքերի համար։ Արդյոք, ստուգումները բավականաչափ մանրակրկիտ և հաճախակի են: Եվ ամենակարևորը՝ ևս քանի՞ կյանք պետք է կորցնել անվտանգային պայմանների իրական փոփոխություն ունենալու համար։