Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպասում են շախմատիստներին

Սպորտ
9daa33e65c48c9808ae7fa9dc117911d

Շախմատի Հայաստանի հավաքականը, որը երեկ Չինաստանում առաջին անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը, Երեւան կժամանի այսօր, ժամը 22:15-ին:

Ինչպես «Ա1+»-ի մարզական լրագրողին հայտնեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, այն շախմատասերները, ովքեր ցանկանում են դիմավորել մեր չեմպիոններին, կարող են օգտվել անվճար ավտոբուսներից, որոնք ժամը 20:00-ից Երեւանի շախմատի տնից կսկսեն ուղեւորվել «Զվարթնոց» օդանավակայան: