Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանի ընտրանին, իրոք, հրաշալի թիմ է»

Սպորտ
6d9cf76267411e97df5d0a629afd8288

Շախմատի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եվգենի Բարեեւը Հայաստանի ընտրանու հաղթանակը աշխարհի առաջնությունում նախեւառաջ բացատրում է հայ շախմատիստների մարտական ոգով:

«Հայաստանի ընտրանին, իրոք, հրաշալի թիմ է, որի անդամները ի հաշիվ բարձր կամային հատկանիշների, պայքարում են յուրաքանչյուր դիրքի եւ միավորի համար: Ընդհանուր առմամբ հայ շախմատիստները, բացի Լեւոն Արոնյանից, առանձին խաղատախտակներին զիջում էին իրենց մրցակիցներին, սակայն գործնականում նրանց հաղթելը շատ դժվար է: Հայաստանի հավաքականի պայքարելու ձիրքը եւ ինքնավստահությունը մեծ տպավորություն էր թողնում»,-ասել է նա:

Եվգենի Բարեեւը, այնուամենայնիվ, կարծում է, որ չեմպիոնի կոչման համար պայքարն ավելի լարված բնույթ կկրեր, եթե բոլոր հավաքականները հանդես գային իրենց հնարավորության սահմաններում:

«Չգիտեմ ինչով բացատրեմ, ժամային գոտու փոփոխությամբ, Չինաստանի կլիմայով, թե ուրիշ գործոններով, սակայն շատ թիմերի գլխավոր «երաժիշտները» միջին մակարդակի շախմատ ցույց տվեցին այդ առաջնությունում: Ռուսաստանը անհարկի 5 միավոր կորցրեց, իսկ Ուկրաինան շատ թույլ մեկնարկեց: Հայաստանը շատ խաղերում միայն վերջին պահերին էր առավելության հասնում իր մրցակիցների նկատմամբ» - ասել է նա: