Բացել լրահոսը Փակել լրահոսը
494933311_1077902984371920_3397225993920843637_n
A A
Պաշտոնական

Քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը

 
🔹«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն ընդունել է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամներ Արթուր Առաքելյանին, Վասիլի Գլուխովին և Վիկտոր Պոպովին։ Հանդիպմանը մասնակցում էին Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանը, այլ պատասխանատուներ։
 
🔹Քննարկման առանցքում Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարության հետ կապված հարցերն էին։ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը կառուցվում է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։
 
🔹Պարոն Չերչինյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է իրականացվող ծրագիրը՝ ընդգծելով շինարարության մեջ ներգրավված բոլոր կողմերի սերտ համագործակցությունը ծրագրի իրականացման ընթացքում։
 
🔹Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամները ներկայացրել են շինարարական հրապարակ կատարած իրենց այցելության դիտարկումները։ Մասնավորապես, նշվել է, որ նախորդ այցելության համեմատ՝ շինարարության ծավալները մեծացել են։ Թունելի հորատման աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են, և հորատումը գրեթե ավարտական փուլում է։ Կամուրջների հետ կապված՝ տարվում են հիմքերի կառուցման և այլ աշխատանքներ, կառուցվում են հենապատեր, կատարվում են հողային և այլ աշխատանքներ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել աշխատանքների իրականացման գրաֆիկին, ծրագրի ֆինանսական և ֆիզիկական առաջընթացներին և այլն։
 
🔹«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանը, ներկայացնելով ծրագրի ընթացքը, նշել է, որ մայիս-հունիս ամիսներին կապալառու կազմակերպությունը նախատեսում է ավելացնել շինարարության ծավալները։
 
🔹Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Քաջարանի թունելի կառուցման մրցութային գործընթացին առնչվող հարցեր։ Հիշեցնենք, որ օրերս հայտարարվել է Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի 7կմ երկարությամբ Քաջարանի թունելի կառուցման և թունելին մոտեցնող շուրջ 4կմ երկարությամբ ճանապարհների վերակառուցման աշխատանքների ձեռքբերման միջազգային մրցույթ։ Այս ծրագիրը նույնպես իրականացվելու է ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ֆինանսավորմամբ։