Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին մեդալը

Սպորտ
28590169c1bce238ff83d647ae7e2f16

Հուլիսի 23-30 Թուրքիայի Տրապիզոն քաղաքում անցկացվող փառատոնի ծրագրում ձյուդոյի պատանիների հավաքականը նվաճել է առաջին մեդալը:

50կգ քաշային կարգում հանդես եկող հրազդանցի Վահագն Հովհաննիսյանը առաջին հանդիպման ժամանակ միավորների չնչին տարբերությամբ պարտվել է 2011թ. Եվրոպայի չեմպիոն իտալացի Էլիոս Մանզիին:

Սական հնարավորություն է ստացել գոտեմարտելու 3-րդ մրցանակային տեղի համար: Վահագն Հովհաննիսյանը երկու անընդմեջ հաղթանակից հետո վճռորոշ գոտեմարտում հաղթել է Ադրբեջանը ներկայացնող Սադիխ Մահրամովին և գրավել 3-րդ մրցանակային տեղը:

Այս մասին հայտնում է Ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը: