Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռաֆիկ Մանուկյանը լավագույնն է աշխարհում

Սպորտ
ba41b5dc2b8ef16785609783180456aa

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Բուխարեստում մեկնարկած աշխարհի առաջնության մրցումների առաջին օրը երկու մեդալ նվաճեց:

74 կգ քաշային կարգում Ռաֆիկ Մանուկյանը, հաղթելով իր բոլոր մրցակիցներին,դարձավ աշխարհի երիտասարդների չեմպիոն: Եզրափակիչ մարտում մեր ըմբիշը լարված պայքարում հաղթեց վրացի Զուրաբ Դաթունաշվիլուն՝ 0:2, 3:0, 4:2:

50 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը առաջին մարտում պարտվեց ադրբեջանացի մրցակցին: Վերջինս մտավ եզրափակիչ, ուստի մեր ըմբիշն իրավունք ստացավ մասնակցելու սփոփիչ մրցաշարին: Ռուդիկ Մկրտչյանը երկու հաղթանակ տարավ եւ բրոնզե մեդալ նվաճեց:

60 կգ քաշային կարգում մեր ներկայացուցիչ Ասլան Պողոսյանը 1/8 եզրափակիչում զիջեց մրցակցին, բայց նույնպես մասնակցեց սփոփման մրցաշարին: Սակայն .նա 2-րդ մարտում պարտվեց եւ դուրս մնաց մեդալի համար պայքարից:

96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում զիջեց թուրք մրցակցին եւ ժամանակից շուտ ավարտեց ելույթը:

Այսօր մրցասպարեզ կմտնեն 55 կգ քաշային Նարեկ Խաչատրյանը, 66 կգ քաշային Հայկ Արշակյանը, 84 կգ քաշային Գեւորգ Մանուկյանը եւ 120 կգ քաշային Վաչիկ Եղիազարյանը: