Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բռնցքամարտ լողափին

Սպորտ
b71a0479b53c1a480f90d01ec60766d6

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WIBF վարկածով աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Քենտիկյանը իր կոչումը պաշտպանելու համար սեպտեմբերի 24-ին կմենամարտի WBO եւ WBF վարկածներով աշխարհի չեմպիոն Քրիստինա Համերի հետ:

Սյուզի Քենտիկյանի գործակալ Պեգի Ստեյնֆորտը նշել է, որ այդ մարտը նախատեսված է անցկացնել Գերմանիայի ամենախոշոր կղզում` Ռյուգենում, որն հայտնի է իր հանգստավայրերով եւ լողափերով:

«Ռյուգենը հայտնի է ոչ միայն Գերմանիայում, այլեւ ամբողջ աշխարհում: Կարծում եմ, բռնցքամարտի կազմակերպումը լողափին բավականին հետաքրքրիր արտացոլում կունենա», - ասել է նա: