Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանը սպասում է չեմպիոններին

Սպորտ
933af2141bd3fdb33b1b759a20c33edc

Երեւանի շախմատի տունը շատ արագ արձագանքեց Հայաստանի հավաքականի աշխարհի չեմպիոն դառնալու փաստին:

Արդեն կեսօրին շենքի մուտքին շնորհավորական պաստառ էին փակցրել տան աշխատակիցները, իսկ շախմատասերները քննարկում էին քիչ առաջ ավարտված` Ուկրաինայի հավաքականի հետ հանդիպումը:

«Մենք սպասում էինք, որ Հայաստանի հավաքականը կնվաճի չեմպիոնի կոչումը: Մեր թիմի հաջողության գրավականը կայանում է բոլոր տղաների համերաշխության եւ միասնականության մեջ: Հավաքականը ճիշտ տակտիկա ընտրեց ամբողջ մրցաշարում, որի արդյունքում պարտություն չկրեց», - «Ա1+»-ի մարզական լրագրողին ասաց տարեց շախմատասերներից մեկը:

Սակայն շախմատի տունը, ընդհանուր առմամբ, ապրում էր իր առօրյայով: Առաջին հարկում իրենց ուժերն էին չափում շախմատասերները, երկրորդ հարկի սենյակներում անհատական պարապմունքներ էին անցկացնում սկսնակների հետ, իսկ աշխատակիցները ցուցատախտակին փակցնում էին շախմատի տան գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի վերջին արդյունքները: