Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շնորհավորանք փայլուն հաղթանակի առիթով

Պաշտոնական
87dc6522dea011a7ce2962582a7498b5

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է հայ շախմատիստներին աշխարհի թիմային առաջնության չեմպիոնի կոչումը նվաճելու առթիվ:

«Սիրելի չեմպիոններ

Շնորհավորում եմ ձեզ հերթական փայլուն հաղթանակի` աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու առթիվ:

Ձեր հաղթական թիմը տարիներ շարունակ հաջողությամբ է պաշտպանում Հայաստանի, հայկական սպորտի ու հայ մտքի պատիվը: Դժվար է առաջատար դառնալը, բայց շատ ավելի դժվար է առաջատարի դիրքերը պահպանելը:

Եւս մեկ անգամ շնորհավորում եմ այս կարեւոր հաղթանակի կապակցությամբ եւ մաղթում նոր նվաճումներ, երջանկություն եւ բարեկեցություն ձեզ ու ձեր ընտանիքներին»,-ասված է ուղերձում: