Կոտայքի պարեկները դպրոցականների հետ գործնական պարապմունք են անցկացրել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՈստիկանության օրվան ընդառաջ, «Փորձը որպես գիտելիքի աղբյուր» խորագրի ներքո, Կոտայքի մարզի պարեկները ապրիլի 14-ին Երևանի թիվ 132 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտների հետ գործնական պարապմունք անցկացրեցին: Պարեկ Կառլեն Բաղյանը աշակերտներին ոչ միայն ներկայացրեց արագության ռադիոլոկացիոն չափիչ սարքի տեխնիկական բնութագիրը, ավտոմեքենաների արագությունը ֆիքսելու կարգը, այլ նաև պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին:
Ֆիզիկայի ուսուցչուհի Նելլի Ահարոնյանի խոսքով՝ նմանօրինակ հանդիպումները ոչ միայն զարգացնում են աշակերտների գիտելիքները, այլև ամրապնդում ոստիկան-անչափահաս կապը:
Աշակերտներն ուշադրությամբ լսում էին պարեկային տեսուչին, որը մանրամասն ներկայացնում էր, թե սարքի միջոցով ինչպես են հայտնաբերում կարգազանց վարորդներին, գործնականում ինչպես են չափում մեքենանների արագությունը տեղում և վարելիս:
Ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդումը իրավագիտակից քաղաքացի ունենալու գրավական է: Հենց այդ նպատակով անչափահասների հետ աշխատանքների ուղղությամբ ՆԳ նախարարության կողմից պարբերաբար իրականացվում են միջոցառումներ: