Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրությունների արդյունքները դատարանն անվավեր է ճանաչել չորս տարի անց․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Ապրիլի 11-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրությունների արդյունքները դատարանն անվավեր է ճանաչել քվեարկությունից չորս տարի անց» թեմայով։
Բանախոսներ՝
Դավիթ Ղազարյան՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախկին դասախոս
Արամ Միքայելյան՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Գյուղատնտեսական թունաքիմիկատների ստացում և որակի վերահսկում» գիտահետազոտական լաբորատորիայի նախկին ղեկավար
Քննարկանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե։ Հրավերները մերժվել են։
Վերաքննիչ դատարանը մարտի 12-ին բավարարել է Պոլիտեխնիկական համալսարանի նախկին դասախոս Դավիթ Ղազարյանի բողոքը և անվավեր ճանաչել 2021 թվականի մարտի 1-ին (երկրորդ փուլ՝ մարտի 15-ին) տեղի ունեցած «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները: Անվավեր է ճանաչվել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալասարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին» ՀՀ կառավարության 03.05.2021 թվականի թիվ 703-Ա որոշումը:
Դավիթ Ղազարյանի կարծիքով՝ Պոլիտեխնիկի ռեկտորը ընտրվել է ապօրինի և 4 տարի պաշտոնավարել, ստացել ռեկտորի աշխատավարձ (նաև ՀՀ հարկատուների հաշվին), ստորագրել հրամաններ, ընդունել որոշումներ, հեռացրել աշխատակիցների, նշանակել մարդկանց պաշտոնների և այլն։
Գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ է ներգրավվել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը, ինչպես նաև ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության։